Վնասակար սովորություններ
Ծխելուց կփրկի պատվաստումը
Շուկայում հայտնվել է հերթական միջոցը նրանց համար, ովքեր փորձում են հրաժարվել նիկոտինային կախվածությունից: Այն ծխելուց հրաժարվելու պատվաստում է, որն արտադրվելու է Ռուսաստանում: Նոր պատրաստուկն ինչպե±ս է օգնելու ծխողներին մոռանալ դրա մասին:
Ծխելը ծայրահեղ կախվածություն առաջացնող սովորություն է: Շատերն իրենց փորձից գիտեն, եթե սկսել են ծխել, ապա այն թողնելը շատ դժվար է: Իսկ դրա պատճառը նիկոտինի նկատմամբ օրգանիզմի հակազդումն է: Գլանակը վառելուց մի քանի վայրկյան հետո մարդը հաճույքի, հանգստության և, նույնիսկ, երջանկության զգացողություն է ունենում: Ճիշտ է, այդ հաճելի զգացողությունն այնքան էլ երկար չէ, ընդամենը 7 վայրկյան, սակայն այդ երաշխավորված վայրկյանները կարելի է ստանալ յուրաքանչյուր պահի: Նման հաճույքից հոգեկան վիճակը դժվարությամբ է հրաժարվում, այստեղից էլ բազմաթիվ այն խոչընդոտները, որոնք առաջանում են նիկոտինային կախվածության դեմ պայքարի ժամանակ:
Դեղագործական միջոցների ժամանակակից շուկայի շրջանառությունը, որը կոչված է օգնելու ծխողներին (սպեղանիներ, մաստակներ և այլն), մոտավորպես կազմում է 4 մլրդ դոլար: Սակայն, հաշվի առնելով, թե ինչպիսի դժվարությամբ են մարդիկ հրաժարվում ծխելուց, այդ փողերն անհետ չեն կորչում: Դատեք ինքներդ. երկրագնդի վրա, որոշ հաշվարկներով, ծխում է 1 մլրդ մարդ, իսկ հրաժարվել ցանկանում է դրանց մոտ կեսը: Եվ, ցավոք, ոչ բոլորին է դա հաջողվում:
Վերջերս հայտարարվեց նոր միջոցի ստեղծման մասին նրանց համար, ովքեր հեշտությամբ ցանկանում են ծխելը թողնել: Ռուս-ամերիկյան գիտահետազոտական ինստիտուտում աշխատանքներ են տարվում հականիկոտիանյին պատվաստման արտադրության համար: Պատրաստուկն աշխատում է հետևյալ սկզբունքով. դրա շնորհիվ արյան մեջ դրսևորվում են նիկոտինը կապող հակամարմիններ: Դրանք չեն թողնում, որ նիկոտինը թափանցի նյարդային համակարգ և, դրանով իսկ, «քանդում են» «ծխեցիր-ստացար հաճույք» կարծրատիպը: Այդկերպ, ծխախոտից հրաժարվելն ավելի դյուրին կլինի, քանի որ այն կդադարի գլխուղեղի վրա սովորական ազդեցություն թողնել:
Պատվաստումը սինթետիկ է, այսինքն առանց կենսաբանական բաղադրատարրերի և մշակողների կարծիքով, այն պացիենտներին համար առավել անվտանգ է:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ նմանատիպ պատվաստանյութի ստեղծման մասին հայտարարվել էր Շվեդիայում: Պատվաստանյութի ազդեցության սկզբունքը նույնն է. այն նպաստում է նիկոտինի նկատմամբ հակամարմինների արտադրմանը, արդյունքում նիկոտինի մոլեկուլները, հակամարմիններով «շրջապատված», չեն թափանցում հեմատոէնցեֆալիկ պատնեշի` յուրատեսակ «գլխուղեղային ֆիլտրի» միջոցով:
Եվ, ընդհանրապես, նրանց համար, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ ծխելուն, կարող են օգտվել նման միջոցներից: Սակայն շատ ավելի կարևոր է կամքի ուժ ունենալը, որպեսզի նիկոտինային կախվածությունից ազատվել առանց կողմնակի պատրաստուկներից:
12.03.2013 Կարդացեք նաև
01.02.2020
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
